27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արմեն Սարգսյանի ռեկորդային «ջեկ փոթը» /տեսանյութ/

«Թող որևէ մեկը գտնի փաստ, որ ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ 1 դոլարի շահ ունի կամ ունեցել է Ամուլսարից: «Լիդիան Արմենիա»-ի փաստաթղթերը կարող եք նայել, այն կանադական ընկերություն է, բաժնետերերը միջազգային ինստիտուտներ են, այսինքն՝ ոչինչ չես կարող թաքցնել: Երբեք չեմ ունեցել այդ շահը, եղել եմ տնօրենների խորհրդի կազմում ընդամենը մի քանի ամիս: Դա հինգ տարի առաջ է եղել, և այն ժամանակ Ամուլսարի և Հայաստանի կառավարության միջև մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի:

Ես անվճար եղել եմ տնօրենների խորհրդի անդամ, ինձ տրամադրել են բոլոր փաստաթղթերը, իմ կարծիքը հայտնել եմ տնօրենների խորհրդի նախագահին, դրանից հետո հրաժարվել եմ, դուրս եմ եկել, վերջ, վերջակետ… Թե ինչ եմ ասել խորհրդի նախագահին, չեմ կարող հայտնել: Ընկերությունից իմ դուրս գալուց հետո փոփոխություններ են եղել, և ես չեմ ուզում մեկնաբանել, դրանից հետո ես այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել»,- հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ամուլսարի հանքի դեմ բողոքող երիտասարդների հետ հանդիպմանը:  

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարել է Ամուլսարի հանքի դեմ բողոքող երիտասարդների հետ:  «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն  այսօր բողոքի երթ էր կազմակերպել: Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի անունն է շրջանառվում «Լիդիան Արմենիա» ընկերության հետ:

Տեսանյութը՝ factor.tv-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ