27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բոլոր մարզպետները կփոփոխվեն. Փաշինյան

«Ինչպես ասել եմ, արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք»,- քիչ առաջ նախագահի նստավայրում վարչապետի և նախարարների երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունը բնականոն պետք է գործի, կառավարությունն ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, դա չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններում կառավարությունը նույնպես հանդես է գալու։

«Թե ինչ ֆորմատով, դա արդեն ուրիշ խնդիր է», – ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ բոլոր մարզպետները կփոփոխվեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ