26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անպայման լինում են բարեփոխումները վատ ներկայացնելու փորձեր. Վ. Ավանեսյան

”ՀՀ նախագահը բավականաչափ մանրամասն և հանգամանալից ներկայացրել է կուտակային կենսաթոշակային համակարգը, և կարծում եմ, որ այո դրանք այնպիսի բարեփոխումներ են, որ իսկապես արժանի են` անկախ նրանից, թե որտեղ է ներկայացվում ՀՀ նախագահի կողմից, այդ կարծիքը հստակ լինի, որովհետև նման տեսակի բարեփոխումները հաճախ լուրջ ճանապարհ են ունենում անցնելու և անպայման լինում են բարեփոխումները վատ ներկայացնելու փորձեր”,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` ի պատասխան հարցի, թե որքանով էր համաչափ, որ նախագահ Սերժ Սարգսյանը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին խոսեց ԵԿՄ համագումարում, իսկ ՍԴ-ը դեռ որոշում չի կայացրել:

Ի տարբերություն նախագահի, ով նշեց, որ բնակչության 80%-ը դժգոհ է համակարգից, քանի որ բարեփոխումները հենց այսօր են ուզում զգալ` նախարարը վստահ չէ, որ դժգոհողներն իսկապես 80%-ն են կազմում: ”Բարեփոխումների ամենահիմնարար, լրջագույն խնդիրներց մեկը հետևյալն է` կատարվում է մի բան, որն այսօրվա սպառման փոխարեն առաջարկվում է ապագայում: Տվյալ դեպքերում լինում է հետևյալ արձագանքը` կարող են մեկնաբանել ռեֆորմներ, որոնք արվեցին դեռ 1995-96 թվականներին` էլեկտրաէներգիայի գների ավելացման հետ կապված, 100 %էր դժգոհ է, և նորմալ է, որ դժգոհ էին”,-ասաց Ավանեսյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ