27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե այդպես նայենք, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ մենք կունենանք ընտրություն. Շարմազանով

«ՀՀԿ Գործադիր մարմնում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների մեկ տարբերակ կա՝ կառավարության ծրագրի տապալում. «Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների վճռական վերաբերմունքը՝ բերել հավակնոտ կառավարության ծրագիր, բնականաբար այս փուլում (առաջիկա 1-2 ամսում) ես չեմ տեսնում իրավական որևէ լուծում՝ արտահերթ ընտրությունների գնալու համար»:

Շարմազանովի խոսքով՝ ում դուրը կգա, ում դուրը՝ ոչ, բայց այս պառլամենտը ընտրվել է լեգալ ու լեգիտիմ. «Միգուցե, այո, այսօր այլ քաղաքական իրողություն է, բայց եթե այդպես նայենք, յուրաքանչյուրը 6 ամիսը մեկ մենք կունենանք ընտրություն»:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի պառլամենտական, արտախորհրդարանական ուժերի հետ միասին. «Մենք հարգում ենք գործադիր իշխանության կարծիքը, բայց մենք, մեծ հարգանք ունենալով բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, չենք լինելու կառավարության կցորդը, լինելու ենք կառավարության գործընկերը և արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության աշխատանքներին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ