18 Նոյեմբերի, Կիրակի, 2018

«Նիկոլիզմ» կա, ով թերություն է գտնում Նիկոլի մեջ, հարձակվում են. հոգեբան

samvel x

Հոգեբան Սամվել Խուդոյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իրականացրած հեղափոխությունը  հանրային գիտակցության հեղափոխություն էր: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Հեղափոխության հաղթանակում որոշիչը համարում եմ ոչ թե Նիկոլի տաղանդը, այլ այն, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր»,-նկատեց նա: Հարցին`այդ ամենում ինչ տեղ, դեր եւ նշանակություն ունեցան այնպիսի դրսեւորումներն, ինչպիսիք էին սգո պաստառները և մյուս ատրիբուտները, հոգեբանը պատասխանեց, որ դա իր դերը խաղացել է վախեցնելու առումով, բայց տհաճ էր ու տգեղ:

Ըստ նրա՝ այն, որ մայիսի 1-ին ՀՀԿ-ականները բացարձակ անիմաստ տեղը առաջին անգամ չքվեարկեցին, ագրեսիվ հակազդեցություն առաջացրեց. «Դրանք ագրեսիայի լիցքաթափման ձև էին, լավ է, որ վնաս տալուն չհասավ բանը: Բայց հայհոյանքները ավելի շատ հայհոյողին են բնորոշում»:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվ եթերներին ֆեյսբուքում, ապա Սամվել Խուդոյանին դուր են գալիս դրանք: Նրա խոսքով՝ այսպես վարչապետը հաշվետու է մնում հասարակությանը:  «Հիմա էլ «նիկոլիզմ» կա. Նիկոլը աստված է, եթե որևէ մեկը նրա մեջ թերություն է փորձում գտնել, հարձակվում են: Կանցնի: Հիտլերին էլ էին աստվածացնում, Լենինին էլ, Ֆիդել Կաստրոյին էլ… Դա բնական գործընթաց է`ժողովրդի կողմից սև ու սպիտակի ընկալում: Հիշեք`Կարեն Կարապետյանով հիացած էին, նրան էլ գցեցին ոտքի տակ»,-եզրափակեց հոգեբանը:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ