Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Դիլիջան համայնքից հայտնեցին, որ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանն իր հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին մայիսի 5-ի առավոտյան ուղարկել է Հաղարծին վանական համալիր, որպեսզի նա տեսնի, թե Դիլիջան համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին, որը մեկնարկել է Հաղարծին վանական համալիրից։ Սասուն Սարգսյանը Հաղարծին գյուղում և Դիլիջան քաղաքում մի քանի խանութների և արտադրական օբյեկտի սեփականատեր է,նրա անձնական ավտոմեքենան արտասահմանյան արտադրության է,մոտ 40 հազար դոլար արժողությամբ։ Սակայն Սասունը Հաղարծին վանական համալիր մեկնել է հին, մաշված «Ժիգուլիով», որի ապակիները մգեցված են եղել;։ Համայնքի ղեկավարի եղբայրը այդպես է վարվել, որպեսզի վանական համալիրում գտնվող դիլիջանցիներն իրեն չտեսնեն, չճանաչեն։
Դավիթ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին է նշանակվել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նա նախկինում բենզալցակայանում վառելիքի լիցքավորող է եղել։ Անձնական գործում իր սեռը «արու» գրած, 1984թ․ ծնված Դավիթ Սարգսյանը ավարտել է Դիլիջանի քոլեջը, այժմ հեռակա սովորում է Եվրոպական համալսարանում»,- գրել է Ոսկան Սարգսյանը։