19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կլետկի մեջ դրած խեղդում են»

Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները այսօր բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք բողոքում են տեղի բարձր վարձաճարներից։ Մասնակիցների խոսքով իրենց օրվա ստացած եկամուտը չի բավարարում, որպեսզի վճարեն նաև տաղավարների վարձը։

«Օրեր են լինում, որ ոչ մի կտոր ապրանք չենք վաճառում: Խիղճն էլ լավ բան է, ինչքան կարելի է քերել մարդկանց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տոնավաճառում առևտուր իրականացնողներից Անահիտը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ այստեղ մեկ տաղավար վարձելը ամսեկան 100 000 դրամ է:

Տանավաճառում առևտուր իրականացնողները ընդգծում են, որ բողոքը մասայական բնույթ է կրում, սակայն բոյկոտի պարագայում էլ ստիպված են վճարել:

«Տարիներով էստեղ աշխատել ենք ու այսպես ասած՝ մեր կլիենտները ունենք: Տոնավաճառի սեփականատերը ասում է՝ չեք ուզում գնացեք ուրիշ տոնավաճառ: Մարդկանց փաստի առաջ են կանգնացնում ու կլետկի մեջ դրած խեղդում են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ տոնավաճառի աշխատակիցները հեռախոսով խոսել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, վերջինս խոստացել է հարցին շուտափույթ լուծում տալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ