26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ելքի» պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել՝ Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Արարատ Միրզոյանը:

«Երաշխավորում ենք, որ Գարեգին Չուգասզյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց»,- ասված է Արարատ Միրզոյանի հրապարակած փաստաթղթում:

Հիշեցնենք, որ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել է ապրիլի 24-ին: Ոստիկանության փոխանցմամբ՝ « Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ