27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պաշտոնյաները ժամանեցին «Հաղթանակի» զբոսայգի /ֆոտո/

Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի  տարեդարձի տոնը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նշվեց զինվորական շքերթով: Քիչ առաջ այստեղ ժամանեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թվմասյանը, օրենսդիր, գործադիր մարմինների, ռազմական գերատեսչության ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և ազատամարտիկներ:

Ներկաները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման գոյամարտում զոհվածների հիշատակին: 

Հիշեցնենք, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ: 

32116771_1630509853664158_550145633709719552_n 32116888_1630509783664165_3487386463643893760_n 32089453_1630509970330813_418085263487533056_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ