26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր. Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսեց վաղվա անելիքների մասին:

«Վաղը, 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել են, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները եւ ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,-նշեց  Փաշինյանը։

Նա նաեւ նշեց, թե իրեն հարցնում են՝ վաղը գործադուլ-դասադուլ չենք անում։

«Ոչ, ժողովուրդ, ես ուղղակի վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր»,- ասել է Փաշինյանը, որ հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ ժողովրդի հաղթանակը նշելու։

Նշենք, որ վաղը կայանալու է Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ վարչապետ են ընտրելու։ Թեկնածուն մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, որին մայիսի 1-ին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց։

Այս անգամ ՀՀԿ-ն որոշում է  կայացրել՝ համապատասխան քանակի ձայներով օժանդակել նրա ընտրությանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ