26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի ձեռքը մինչև այս ոնց բռնել էի, հիմա էլ նույն ձև եմ բռնել, եղա՞վ. պատգամավոր

«Նիկոլ Փաշինյանի ձեռքը մինչև այս ոնց բռնել էի, հիմա էլ նույն ձև եմ բռնել, եղա՞վ։ Նիկոլ Փաշինյանին երևի 30 տարի ճանաչում եմ, երեկ չի, որ ձեռքը բռնել էի ու պոկում էի։ Ասա՝ դուք գնացեք, ձեռքը պոկեք, որ էսօր սրա ձեռքն եք բռնում, 15 րոպե հետո ուրիշի ձեռքն եք պոկում։ Ես ինչ ձեռք բռնել եմ, մինչև կյանքիս վերջ բռնելու եմ», – այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին։

Դիտարկմանը, թե հիմա Փաշինյանին շատերն են փորձելու սիրաշահել, Ազիզյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանը չի թողի։ Նա լավ հասկանում է, թե ովքեր են իրան ընդունում ի սրտե, ովքեր՝ ոչ։ Ով գնա ուզենա հաճոյանալ, Փաշինյանի աչքից ավելի կընկնի»։

Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի դարձել վարչապետ, սակայն ԱԺ-ում երեկ նրա շուրջ արդեն քծնանքի մթնոլորտ էր ձևավորվել։ Նրան մոտենում էին, ողջագուրվում պատգամավորներ, որոնք նախկինում, մեղմ ասած, աչքով աչք չունեին Փաշինյանին, առիթը բաց չէին թողնում չարախոսել հետևից։

Իսկ ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը, որն Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան «բռնցքամարտի» միակ ականատես վկան էր, բայց այդպես էլ չցանկացավ ցուցմունք տալ ՀՀԿ-ական պատգամավորի դեմ, ԱԺ բուֆետում այնքան ինքնամոռաց էր ողջունում, որ քիչ էր մնում պոկեր Փաշինյանի ձեռքը :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ