27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես քվեարկելու եմ այնպես, ինչպես քվեարկել եմ նախորդ անգամ. Գ. Մելիքյան

«Ես ունեցել եմ իրական ելույթ և իմ ելույթից ոչ մի հարց հանելու մտադրություն չունեմ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով մայիսի 1-ի` վարչապետի ընտրությանն ունեցած իր ելույթին:

Նա նշեց՝  ներկայացրել է այն իրականությունը, որ գոյություն ունի և այն վտանգները, որ հնարավոր են մեր երկրի մեր պետության համար: Բացի այդ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ իր տրամադրությունը նույնն է, ոչինչ իր մեջ չի փոխվել: Իսկ թե ինչպես կքվեարկի մայիսի 8-ին, նա չհստակեցրեց. «Դեռ կորոշեմ` ինչպես քվեարկեմ»:

Հարցին` ՀՀԿ-ի մեջ բաժանված է` ո՞վ է կողմ քվեարկելու, ո՞վ դեմ, Մելիքյանն արձագանքեց. «Ո՞վ ասաց, որ մեջ նման բաժանում կա, մենք դեռ որոշում չենք կայացրել, մենք հայտնել ենք, որ կաջակցենք Նիկոլ Փաշինյանին,կամ մեկ ուրիշին, ում կառաջադրի 35 պատգամավոր՝ իր ստորագրությամբ»:

Ճշտող հարցին` ինչպես է քվեարկելու, Մելիքյանը պատասխանեց. «Ես իմ սկզբունքներին դեմ գնացող չեմ, երբեք դեմ չեմ գնացել և հիմա էլ դեմ չեմ գնաու: Հանուն Հայաստանի ես քվեարկելու եմ այնպես, ինչպես քվեարկել եմ նախորդ անգամ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ