27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարդացի եւ ընդունեցի ի գիտություն. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանին

Եթե լինի անհրաժեշտություն, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք բաց են լինելու քննարկումների համար:

Հարցին, թե արդյոք ծանոթացել է Լեւոն Տեր- Պետրոսյանի հայտարարության հետ եւ ինչպես կմեկնաբանի, Փաշինյանն ասաց. «Կարդացի եւ ընդունեցի ի գիտություն»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասել է, որ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով, հետեւաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին եւ Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ