22 Փետրվարի, Saturday, 2020
KFC

Կարեն Կարապետյանը նախարարներին մաղթել է

1503576394-9794

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  Լևոն Ալթունյանը այսօր՝ մայիսի 3-ին  կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ:

Նա հայտնել է, որ կառավարության վերջին նիստին  քննարկել են  ընթացիկ հարցեր, իսկ ռազմավարական նշանակության հարցեր չեն քննարկվել, որպեսզի հնարավորություն տային նոր կառավարությանը ձևավորել իր ռազմավարությունը, քաղաքականությունը և ըստ իրենց ծրագրերի էլ առաջ շարժվել:

«Մենք ուրախ էինք, որ միմյանց հետ հաջողվեց աշխատել, ուրախ էինք, որ մենք բոլորս հասկացանք, որ թիմը իսկապես կայացել էր և թիմը իրար հանդեպ բարեհամբույր, բարենպաստ պայմաններ էր ստեղծում աշխատանքի ընթացքում»-նշել է նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնոլով հարցին, թե նիստը տխուր նոտայով է ավարատվել՝ նախարարի պաշտոնակատարն ասել է , որ բաժանվելը միշտ էլ տխուր նոտա է. «Մարդկային կապերը խզելը տխուր նոտա է, ամեն մեկը կայացած մասնագետ է, ունի իր տեղը, բայց իհարկե այսպիսի կանոնավոր հանդիպումները կդադարեն»,-ասել է Լևոն Ալթունյանը:

Նա նշել է , որ վարչապետը բոլորին շնորհակալություն է  հայտնել, մաղթել  լավ ապագա բոլորին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ