27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՕԵԿ-ը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Անհանգստացած լինելով վերջին ժամերին ստացվող տեղեկություններով` ՕԵԿ քաղաքական խորհուրդը հայտարարում է իր ամբողջական աջակցությունը ժողովրդային շարժմանը և կոչ է անում իր բոլոր կառույցներին անհապաղ միանալ այս րոպեներին Հանրապետության հրապարակում հավաքված մեր հայրենակիցներին: Կոչ ենք անում ԱԺ բոլոր խմբակցություններին` անվերապահորեն աջակցել ժողովրդական շարժմանը և ապահովել Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում: Դիմում ենք Նիկոլ Փաշինյանին` սահմանադրության և օրենքներով նախատեսված կարգով նախաձեռնել հրատապ օրենսդրական փոփոխություններ, վերացնել ռեյտինգային ընտրական համակարգը, կատարել այլ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և նախաձեռնել արդար ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կապահովի Հայաստանի ազատ ու բարեկեցիկ զարգացումը:

Շնորհավորում ենք հայ ժողովրդին մայիսի 1-ի և այս զարթոնքի առիթով:

ՕԵԿ  ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ