27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԵԿ-ը պարզաբանում է

Նախօրեին հանրապետության հրապարակում Նոր կյանք գյուղի գյուղապետն իր ելույթում նշել է. «Երկու օր առաջ, երբ Ոսկետափ գյուղի մի կին իր նախաձեռնությամբ մասնակցում էր այս համաժողովրդական շարժմանը, ով փոքր խանութ ունի, իմացել են, որ գալիս է ու հարկային մարմինները մտնում են նրա խանութ և ՀԴՄ-ի պատրվակով տուգանում են»:

 Այս հայտարարության հետ կապված Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է, որ 2018թ. ընթացքում Ոսկետափ գյուղում կոմիտեն ոչ մի հսկողական միջոցառում չի իրականացրել: Այդպիսի միջոցառումներ իրականացվել են 2017թ. ընթացքում, որոնց արդյունքներով յոթ հսկողական միջոցառումներից հինգի դեպքում խախտումներ են արձանագրվել: Միևնույն ժամանակ ՊԵԿ-ը, լինելով ապաքաղաքական կառույց, հարկ է համարում հիշեցնել, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ իրականացրել ու շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ անկախ դրանց գործունեության վայրից: Միաժամանակ, ՊԵԿ-ը հորդորում է բոլոր հարկ վճարողներին, անկախ երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ապահովել իրենց հարկային պարտավորությունների կատարումը:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ