03 Մարտի, Չորեքշաբթի, 2021
KFC

Հանրապետական կուսակցությունից հայտարարում են

bagdasaryan

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում: Այս մասին ասել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Պարոն Մինասյանը նկատի է ունեցել, որ քննարկումը տեղի կունենա մոտակա օրերին: Վաղվա հետ կապված՝ որևէ որոշում չկա: Մոտակա օրերին տեղի կունենա մեր խմբակցության նիստը»,- ասել է Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է լուրերին, թե  ՀՀԿ-ից արտահոսք կա, Բաղդասարյանն արձագանքեց.«Այդ ստահոդ լուրերը միտումնավոր արված հայտարարություններն են, որպեսզի խարխլեն ՀՀԿ-ի ամրակուռ լինելն ու միասնականությունը: Դա անհնարարին է, որովհետև ՀՀԿ խմբակցությունը միասնական է իր որոշումների մեջ, չկա որևէ նմանատիպ միտք կամ տատանում որևէ մեկի մոտ: Հորդորում եմ հանրությանը չհավատալ նման հայտարարություններին:

Մեզ մոտ աշխատանքային մթնոլորտ է, չկա որևէ խուճապ»:

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ