27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մահացել է աշխարհահռչակ պլաստիկ վիրաբույժ Առնոլդ Ադամյանը

76 տարեկանում մահացել է հայազգի ակադեմիկոս, ռուսական պլաստիկ վիրաբուժության հիմնադիրներից մեկը` Առնոլդ Ադամյանը:

Ադամյանն ավարտել է Երեւնաի Պետական Բժշկական Ինստիտուտը, որի 4-րդ կուրսում սովորելու տարիներից սկսել է ինքնուրույն սովորել վիրահատել: 1962-ից աշխատել է ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիայի Վիրաբուժության ինստիտուտում:

1971-ին Ադամյանը բժշկական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել: 1989-ին պրոֆեսոր է դարձել: 2005-ից Ռուսաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի լիարժեք անդամ է:

1965-ից Առնոլդ Ադամյանն զբաղվել է թոքերի փոխպատվաստմամբ եւ ուսումնասիրել լազերի հնարավորությունները բժշկության մեջ: Նա հեղինակել է ավելի քան 750 հոդվածներ հայրենական եւ արտասահմանյան գիտական ամսագրերում: Ադամայանի շուրջ 100 հայտնագործություններից մի քանիսը մինչ օրս անալոգներ չունեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ