27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հարմար տեղավորվելու ժամանակն է. «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները փոշմանել են

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը քվեարկել է Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին, սակայն նա այսօր միացել է քայլերթին:

Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նկատեց, որ այս անուշ օրը չարժե փչացնել կատարած քայլի մասին վերլուծություններ անելով:

«Ես հիմա քայլում եմ ու չեմ կարող խոսել: Հետո այդ մասին հարցազրույց կտամ: Մի գուցե ես փոշմանել եմ, այո»,-նշեց պատգամավորը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ չնայած կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, հիմա ափսոսում է և միացել է ժողովրդին:

«Ես անձին չեմ քվեարկել, այլ երկրի անվտանգությանը»,-ընդդգծեց Բոստանջյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ