26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ. ՀՀԿ

««Հանրապետականը» միասնական է և իր կարծիքը կարտահայտի»,-այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Երկրում ստեղծված իրավիճակի մասին, նրա պնդմամբ, արդեն այսօր երեկոյան կամ վաղը ՀՀԿ-ն հանդես կգա իր դիրքորոշման մասին հայտարարությամբ:

«Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ»,- հավելեց նա: Հարցին, թե հնարավոր է, որ վաղն էլ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարի, որ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը ՝սխալ, Բաղդասարյանը նշեց. «Կարեն Կարապետյանն այսօր վարչապետի պաշտոնակատարն է, և նա կատարում է իր պարտականությունները»:

«Բանակցությունների միշտ պատրաստ ենք», – ընդգծեց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ