27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 247 դեպք, որից 114-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 247 դեպք, որից 114-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 113 կենցաղային կանչ,  56 հրդեհ, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 50 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 5 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 6 դեպք, որի հետևանքով տուժել է 10, փրկվել՝ 1 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ