26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անջելինա Ջոլին այցելել է սիրիացի փախստականներին /վիդեո/

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին ժամանել է Մերձավոր Արեւելք` որպես խաղաղության դեսպան` փոխարենը պատրաստվի Բրեդ Փիթի հետ հարսանիքին, որը կկայանա Անգլիայում:

Լինելով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարի հատուկ պատվիրակ` Ջոլին այցելել է փախստականների ճամաբարները Հորդանանում: Իր այցով դերասանուհին փորձել է հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ներկայումս սիրիացի փախստականների մեկ քառորդը Հորդանանում է: Դերասանուհին կոչ է արել միջազգային հանրությանն անել հնարավոր ամեն ինչ այդ մարդկանց փրկելու համար:

Անջելինայի երկրպագուներն այս իրավիճակում ավելի շատ հիանում են վերջինիս բարությամբ, քան իրապես ուշադրություն են դարձնում սիրիացի փախստականների վրա: Շատերի համար խուլիգանական անցյալով դերասանուհին դարձել է լավագույն հատկանիշների մարմնավորւոմ: Օրինակ` Կամբոջայում Անջելինա Ջոլիի անունը հուզմունքով են տալիս, կաբոջացիների համար նա գրեթե սուրբ է դարձել այն բանից հետո, երբ տեղի որբ երեխաներից մեկին որդեգրել է:

Ջոլիի լավագույն հատկանիշների հետ միաժամանակ մամուլում  շեշտվում է նրա “յուրօրինակ ցինիզմի” մասին: Դերասանուհուն հանգիստ չի տալիս Բրեդ Փիթի նախկին կնոջ` Ջենիֆեր էնիսթոնի ճակատագիրը, քանի որ Փիթի մայրը  մեծ համակրանք է տածում նախկին հարսի նկատմամբ, որը պատրաստվում է ամուսնանալ: Ջոլին հայտարարել էր, թե Էնիսթոնը “հիստերիկ” է, ով  կխափանի սեփական ամուսնությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ