27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գյումրիում ցուցարաների բողոքը շարունակվում է

Այսօր Գյումրիի ցուցարարները,  նորից շրջել են փողոցներով, կոչ անելով միանալ իրենց: Առավոտյան  Վարդանանց հրապարակիցշարժվեցին  բուհեր ու տարբեր թաղեր նաև տեղեկացնելով  ժամը 18․00-ին Թատերական հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։

Այսօրվա ցուցարարերի մեջ զգալի թիվ էին կազմում դպրոցահասակները։ Գյումրիի Անի թաղամասում ցուցարարները, Շիրակիպետական համալսարանի փակ դարպասներից միանալու կոչ անելուց հետո, շարժվեցին դեպի «Հակոբ Մծբնեցու» եկեղեցու բակ։

Նշենք, որ ցուցարարները տարբեր փողոցներով էին քայլում, տարբեր թաղամասերում կոչեր անում, հասնում մինչև ծայրամասային թաղամասեր: Այդ ընթացքում,  կեսօրին էլ ցուցարարները՝ ի նշան բողոքի, փակել էին Գյումրի-Երևւան  մայրուղին։ Նրանք ցույց էին անցկացրելհենց մայրուղու վրա, ներկայացրել իրենց պահանջները, նրանց միացել էին նաև Լուսաղբյուր և Շիրակավան գյուղերի բնակիչները,երթևեկությունը  երկու ժամ փակ է եղել:

Ժամը 18-ին նոից վերադարձել են Թատերական հրապարակ: Թեև դրսում ցուրտ էր, պարբերաբար անձրև էր տեղում, բայց Թատերական հրապարակը մարդաշատ էր:

Նրանք, իրենց բողոքի ձայնն արտահայտելով  Գյումրիի կենտրոնական փողոցներով, այս պահին «Միացիր», «Ազատ, անկախՀայաստան», «Մերժիր Սերժին» բացականչություններով շարժվեցին դեպի Անի թաղամաս։  Նշենք, որ նրանց միացել են մարդիկ ու հիմա երթը բավական բազմամարդ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ