27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հունգարական ընդդիմությունը պահանջում է Օրբանի հրաժարականը

Հունգարական ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշթերհազին հայտարարել, է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ խոստովանեց, որ իր անձնական որոշման համաձայն է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին:

Մեշթերհազին Օրբանին անվանել է “բարոյապես սնանկ” եւ հայտարարել, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է հետաքննություն անցկացնի այդ գործով: Նրա կարծիքով` Օրբանը “չմտածված” է գործել եւ այժմ միայն նա է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար:

Սոցիալիստների առաջնորդը նաեւ նշել է, որ արդարադատության եւ ԱԳ նախարարներն Օրբանին զգուշացրել են հնարավոր  հետեւանքների մասին, սակայն չնայած այդ ամենին նա ետ չի կանգնել իր որոշումից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ