27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Գաղջ մթնոլորտը Հայաստանի օդից քաշվում է»

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանն ասում է, որ ոչ ստանդարտ ձևով Նիկոլ Փաշինյանը կարողացավ ժողովրդին փղոց հանել, իրենք ողջունում են այս պայքարը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Առանձին գործունեություն ոչ մեկս չենք ծավալում, երբ հանրությունը հրապարակում է, դու պարտավոր ես լինել ժողովրդի հետ: Մենք բոլորս մասնակցում ենք»,-նկատեց նա:

Մակեյանն, անդրադառնալով երեկ խորհրդարանում Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում, ասաց. «Այդ հոտն, այո, ընտրել է, բայց երեկ առաջին անգամ տեսանք, որ գաղջ մթնոլորտը Հայաստանի օդից քաշվում է, ու իշխանավորները չեն կարող դա կանգնեցնել: Եթե հիմա փորձեն սադրել, ավելի վատ էֆֆեկտիվ է տալու»:

Ըստ Մակեյանի՝ երեկ խորհրդարանում տեղի ունեցածը թատերական ներկայացում էր: «Մեր ազդակներից իրենք սկսում են անհանգստանալ, քանի որ սկսում են տեղից շարժվել: Մենք ասում ենք՝ դուրս եկեք, ու հարցը լուծված կլինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ