27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախագահ Արմեն Սարգսյանն հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նախագահական նստավայրում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հանրապետության Նախագահը ողջունել է Վեհափառ Հայրապետին և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու անփոխարինելի վաստակը մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում, ազգային և հոգևոր արժեքների պահպանման գործում:

Հանրապետության Նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել են  պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցության, հայրենիքսփյուռք կապերի առավել ամրապնդման, ազգայինեկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների և առկա մարտահրավերների մասին:

Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ Նախագահ Սարգսյանի նկատմամբ հարգանքը,նրա միջազգային մեծ կապերը,  կառավարման ոլորտում  հարուստ փորձառությունն ու գիտելիքները  լավագույնս պիտի ծառայեն երկրի առաջընթացին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ