17 Հուլիսի, Երեքշաբթի, 2018

Այս դեժավյուից չե՞ք հոգնել. Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին

արամ զ սարգսյան

«Եղբայրս շատ ավելի կարևոր բաներ է ասել, որոնք Հանրապետականները, արժի, որ հիշեն»,-Ազգային ժողովում այսպես իր ելույթն սկսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ «Խոսքս վերաբերում է «21-րդ դարը մերն է լինելու» կոչին, խոսքս վերաբերում է զարգացող Հայաստան ունենալու կոչին։ Արդյոք այն Հայաստանը, ինչը այսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստա՞նն էր։ Ասում եք՝ կոռուպցիա չկա, 10 հազար դրամ չենք բաժանել։ Բաժանել էինք, ձեռքը բռնեիք, նկարեիք, ցույց տայիք։ Իհարկե, կարող եք ասել, բայց դրանից բան չի փոխվում»,- ասաց Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ 1999-ից առաջ Վազգեն Սարգսյանը քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին խնդրեց իր հետ դաշինք կնքել, որ ԱԺ-ում ժողովրդի վստահության քվեն ստանա։ Սարգսյանն ընգդծեց, որ այնպիս տպավորություն է՝ կարծես ամբողջ Հայաստանը կենտրոնացած է ԱԺ դահլիճում, ու դրանից դուրս Հայաստան չկա։

«Որևէ մեկը չի խոսում հիմա այն մասին, թե ինչ է կատարվում, կարծես միայն այն դահլիճն է Հայաստանը։ Հայաստանը ելք ունի, ու այն ոչ միայն դրսում է, այլև այս դահլիճում։ Եթե մենք դրանից հետևություն չենք անելու, ապա ոչ մի բան չի լինելու»,- նշեց Սարգսյանը։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը գալիս է իր փորձը երիտասադրներին փոխանցելու՝ Սարգսյանը նկատեց.

«Բա էսքան տարի իշխանության մեջ եք, փոխանցեիք։ Այնքան եք պահեստայինների նստարանը դատարկել, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է։ Այս էսա այսօրվա իրավիճակը։ Ուզում եմ հարցնել վարչապետից նախագահ, նախագաից նախագահ, հետո էլի նախագահից վարչապետ, այս դեժավյուից չե՞ք հոգնել»,- հետաքրքրվեց Սարգսյանը։ Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ՀՀԿ գործընկերների խնդրանքով է մնում իշխանության, այլ անում է դա, քանի որ ԵԱՏՄ իր ընկերներից ոչ մեկը չի փոխվում։ Խոսելով այս օրերին փողոցում տեղի ունեցող իրադարձություններ մասին՝ Սարգսյանը նշեց, որ դա բոլորի մեղքն է և պետք է համապատասխան հետևություններ անել։ «Հետևություն կանենք սրանից, շատ լավ, չենք անի՝ նորից նույն մարտի 1-եր ապրիլի 12-ներ են կրկնվելու»,- եզրափակեց նա։

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ