27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երբ հազարավոր մարդիկ են, կարող է կայծից բոց բորբոքվել. Ա. Վարդանյան (տեսանյութ)

«Մենք անում ենք մեր գործառույթները, ԱԺ նիստը գումարվում է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա դրսում կանգնած քաղաքացիներին և ուժային կառույցներին հորդորեց, որ երկուստեք խոհեմություն հանդես բերեն և թույլ չտան բախումներ:

Հարցին` հնարավոր է պատգամավորները կենդանի պատ կազմեն ինչպես «էլեկտրիկ Երևանի» ժամանակ, նա ասաց, որ այս պահին հնարավոր չէ, որովհետև պատգամավորները պետք է իրենց գործառույթը իրականացնեն: Ինչ վերաբերում է, թե արդյոք քվեարկություն պետք է այսօր լինի, ապա նա ասաց, որ հարցերը կավարտվեն, կհասցնեն, կքվեարկեն, չեն հասցնի` վաղը կշարունակեն: Միևնույն ժամանակ նա ասաց, որ նման լարված իրավիճակը յուրաքանչյուրին է անհանգստացնում: «Երկկողմանի է, բնական է, եթե փորձ անեն պատնեշը հաղթահարելու, ուժային կառույցներն իրենց գործը պետք է կատարեն, սա երկու կողմի խնդիրն է: Փառք ասծո, Նիկոլ Փաշինյանն առնվազն հայտարարությունների միջոցով ամեն ինչ անում է, որ բախումներ չլինեն, խաղաղ ցույցերն անցնեն, բայց երբ հազարավոր մարդիկ են, կարող է կայծից բոց բորբոքվել»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ