26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը՝ մայդա՞ն. Հայկական Ժամանակ

Հայաստանում տեղի ունեցող իրադարձու­թյունները լայն արձագանք են ստացել մի­ջազգային մամուլում: Գերմանական հեղինա­կավոր «Deutchr welle» կայքը, անդրադառ­նալով ապրիլի 16-ի բողոքի զանգվածային ակցիաներին, կենտրոնանում է դրա պատ­ճառների վրա նշելով, որ ընդդիմության հա­մակիրները դեմ են դուրս եկել «նախկին նա­խագահ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելուն»: Կայքում նշ­վում է նաև «ընդդիմադիրները միտված են հասնել մինչեւ խորհրդարան»: «Deutchr welle»-ն, հղում կատարելով «Ազատություն» ռադիոկայանին, գրում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել տասը քաղաքացու: «Ազատություն» ռադիոկայանը նույնպես գրել է փակված փողոցների եւ կամրջի մասին, ինչպես նաեւ հայտնել, որ ցուցարարներին հաջողվել է որոշ ժամանակով խափանել մետրոպոլիտենի աշխատանքը:

worldbulletin.net կայքը գրել է, որ հազարա­վոր ցուցարարներ ակցիաներ են սկսել ընդ­դեմ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյա­նի: Կայքը հատուկ շեշտադրում է կատարում Սարգսյանի ոուսամետ քաղաքական գործիչ լինելու վրա:

Ռուսական լրատվամիջոցներում երեւանյան ցույցերի հանդեպ հետաքրքրությունը եւս մեծ է եղել: «Интерфакс» գործակալու­թյունը գրել է Բաղրամյան պողոտայի արգե­լափակման մասին՝ նշելով, որ պողոտայում են տեղակայված մի շարք դեսպանատներ, նախագահի նստավայրը, որն առաջիկա­յում դառնալու է վարչապետինը եւ Ազգային ժողովի շենքը:

Ընդհանուր առմամբ «Интерфакс»-ը կատարել է չոր փաստերի արձանագրում, ինչը չի կարելի ասել «Московский комсомолец»-ի մասին: Խեղաթյուրումը սկսվում է արդեն վերնագրից «Հայաստանում մեկնարկել է մայդան»: «Մայդան» բա­ռը ռուս ընթերցողի համար խիստ բացասական երանգ անի: Սակայն հեղինակը դրանով չի սահմանափակվում: Պարզվոմ է, որ ցուցարարները «նոր վարչապետ են տեսնամ Նիկոլ Փաշինյանին»:

Հեղինակը ողջ հոդվածը կառուցում է այն թեզի վրա, որ եիկոլ Փաշինյանը ցանկանում է վարչապետ դառնալ եւ կազմակերպել է ցույ­ցերը սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով: Հոդվածն ամբողջովին ոչ մի­այն փաստերի խեղաթյուրում է, այլեւ հող՝ հե­տագայում հայկական ընդդիմությանը դա­սելու «Արեւմուտքի գործակալների» շարքին: Ցավալին այն է, որ այդ հոդվածի հեղինակը, դատելով Ավակով ազգանունից հայ է: Ուկրաինական «Новое время» կայքն անդրադարձել է ոստիկանների եւ ցուցարար­ների միջեւ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին: Կայքը նշում է, որ բա­խումները տեղի են ունեցել Փաշինյանի աջակիցների ոստիկանական պատնեշը անցնելու փորձի հետեւանքով:

Հայաստանցիների բողոքին հիմնավոր կերպով անդրադարձել է «Настоящее время» լրատվական կայքը: Այն գրեթե ան­միջապես թարմացնում է տեղեկատվությունը բողոքի ակցիաներից եւ ներկայացնում փաս­տեր: Կայքում նշվել է նաեւ, որ Վանաձորում բողոքի ակցիաներ են իրականացվում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ