26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չորս-հինգ ուղղություններով շրջապատելու ենք Ազգային ժողովը. Փաշինյան

Վաղը առավոտյան ժամը 8:15-ից չորս-հինգ ուղղություններով շրջապատելու ենք Ազգային ժողովը։ Այդ մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ մի քանի ուղղություններով արդեն գիշերվանից պետք է փակել Ազգային ժողովի մատույցները։ «Այնպես ենք անում, որ այդ փողոցներից յուրաքանչյուրի մոտ 10-15 հազար մարդ լինի, որ կարողանանք շրջափակել շենքը, միանգամից չորս-հինգ ուղղություններով»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նաեւ նշել է, թե տեղեկություններ կան, որ պատգամավորներին ասում են՝ մնում եք Ազգային ժողովում։ «Մեր պատգամավորներից կգնանք, կստուգենք՝ այնտեղ են, թե չէ, տեղյակ կպահենք»,- ասել է Փաշինյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ