27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արժանապատվորեն կներկայացնի մեր երկիրը միջազգային ասպարեզում․ Սերժ Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

Արմեն Սարգսյանը արժանապատվորեն կներկայացնի մեր երկիրը միջազգային ասպարեզում։ Այդ մասին նշել է Սերժ Սարգսյանը ռուսական «Իզվեստիա»-ի զրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատեր ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանին։

«Արմեն Սարգսյանը երիտասարդ տարիներին լավ ֆիզիկոս էր։ 90-ականների սկզբին նշանակվել է Բրիտանիայում Հայաստանի դեսպան։ Եղել է վարչապետ։ Երբ մենք մտածում էինք նախագահի թեկնածուների ուղղությամբ, եզրահանգեցինք, որ նա ամենալավ թեկնածուն է։ Նա ծանոթությունների լայն շրջանակ ունի Ռուսաստանում, Արեւմուտքում, արաբական աշխարհում։ Նա մեր երկիրը ըստ արժանվույնս կներկայացնի միջազգային ասպարեզում»,- ասել է նա։

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում իշխանությունը չի փոխվում, փոխվում է ղեկավարման ձեւը։ 

«Մինչեւ 2022 թվականը երկրի թե արտաքին, թե ներքին քաղաքականությունը հիմնականում խորհրդարանական կոալիցիան է իրականացնելու»,- ասել է նա։  

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ