27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երկուշաբթի մեկնարկում են երեկոյան եւ գիշերային վարժանքները

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» («Зимняя вишня») առեւտրի կենտրոնի ողբերգական հրդեհից հետո Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը օրակարգային է համարում խոշոր ժամանցի կենտրոններում բնակչության անվտանգության հարցը։ Երեւանի փրկարարական վարչության փոխանցմամբ՝ ապրիլի 16-ից բազմաթիվ խոշոր օբյեկտներում «Դալմա գարդեն մոլ», «Պրոսպեկտ», «Հայ-բելառուսական առեւտրի տուն», «Մետրոնոմ», «Ռոսիա», «Տաշիր», «Պալաս» առեւտրի կենտրոններ, Երեւան տոնավաճառ, «Վեգա» հիպերմարկետ, «Հագուստի աշխարհ» խանութների ցանց, «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանց, «Տաշիր» պիցցերիաների ցանց, «Լաթար» հյուրանոցային եւ «Կովկաս» ռեստորանային համալիրներում երեկոյան ժամերին կանցկացվեն «Հրդեհների դեպքում կազմակերպության աշխատակիցների տարհանման կազմակերպում» թեմայով վարժանքներ՝ վարչության բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ։ Փրկարարներն անձնակազմին եւ այցելուներին կներկայացնեն խոշոր հրդեհի ժամանակ պաշտպանության վարքականոնը, տարհանման ուղիներն ու խուճապը հաղթահարելու միջոցները, փրկարար ծառայություն ահազանգելու կարգը։
Մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհը 64 մարդու, այդ թվում՝ 41 երեխայի կյանք խլեց: Ողբերգությունից հետո ՀՀ վարչապետի եւ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների համաձայն, ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները ստուգումներ եւ հետազոտություններ իրականացրեցին հանրային սննդի, սպասարկման եւ ծառայությունների մատուցման օբյեկտներում, խոշոր առեւտրային կենտրոններում, ռեստորանային համալիրներում: Հայտնաբերված ամենատարածված խախտումը տարհանման ելքերի, հակահրդեհային եւ ծխահեռացման ինքնաշխատ համակարգերի բացակայությունն է: Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների թերությունների վերացման վերաբերյալ ավելի քան 30 կարգադրագիր են հանձնել: Կարգադրագրերով սահմանված ժամկետների ավարտին կրկնակի ստուգայցեր կկազմակերպվեն, թերությունները վերացրած չլինելու դեպքում տնտեսվարողը կենթարկվի վարչական տույժի:
Երեւանի խոշոր օբյեկտներում երեկոյան վարժանքներին կանդրադառնանք առաջիկայում։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Սկզբնաղբյուրն՝ այստեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ