27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ազատության հրապարակում թեժ է լինելու.Վոլոդյա Ավետիսյան

«Շարունակելու ենք պայքարել և թույլ չենք տալու Սերժ Սարգսյանին և իր ռեժիմին վերարտադրվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազատության հրապարակում նստացույց իրականացնող ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

««Հանուն Հայաստան պետության» ճակատը այս պահի դրությամբ շարունակում է միավորման կոչեր հնչեցնել, մենք համագործակցում ենք  նաև «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունների հետ: Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվել են ծրագրեր, որոնք համապատասխանում են մեր ներկյացրած ծրագրերին և որոշվեց, որ կարող ենք միասին քայլ անել»,-նշեց Ավետիսյանը:

Նա հայտնեց, որ այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է նստացույցը:

«Սպասում ենք երեկոյան հանրահավաքին: Կարծում ենք բազմամարդ կլինի ու թեժ իրավիճակ կստեղծենք»,-ընդգծեց ազատամարտիկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ