26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատերազմը Սիրիայից կտեղափոխվի՞ Արցախ. 168 Ժամ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները բավականին լարվել են: Կարծիքներ կան, որ, եթե իրավիճակը Սիրիայում ավելի սրվի, ապա ռուս-ւս- մերիկյան հակամարտությունը կարող է տեղափոխվել Հարավային Կովկաս, և մասնավորապես’ բախման հաջորդ կետը կարող է Արցախը լինել: ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արա­բագետ Հայկ Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են հավանական նման զարգացումնե­րը:

«Դրանք տարբեր խնդիրներ են, որոնք, բնա­կանաբար, ազդում են միմյանց վրա, դերակա­տարները նույնն են, բայց շահերը տարբեր են: Այնտեղ իրականում այլ խնդիր կա. խնդիրը կա­րող է վերաբերել ԱՄՆ-Ռուսաստան հավանական բացահայտ բախմանը, որը քիչ հավանական է, բայց պետք չէ բացառել: Այսինքն կարո՜ղ է Ռու­սաստանը պարտադրել ՀԱՊԿ անդամ երկրներին հետևել պայմանագրի պահանջներին, թե՞ ոչ:

Նման հարցեր կարող են լինել, ինչը շատ ծայրա­հեղ սցենար է: Դա չերևացող մասն է, հավանականության տեսանկյունից շատ անհավանական զարգացում, բայց քաղաքականություն է, ամեն ինչ հնարավոր է»,- պարզաբանեց արաբագետը: Նա ընդգծեց, որ պետք է մտածել այդ հարցի շուրջ, որովհետև իրավիճակը երբեք այսքան լուրջ չի եղել: Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքներին, նա ասաց, որ պետք է օգտագործել հնարա­վոր բոլոր հարթակները իր խնդիրները բարձրաձայնելու համար. «Կարևոր հարթակ կարող է լինել ֆրանկոֆոն համաժողովը:

Ֆրանսիայի նախա­գահ Մակրոնը հայտարարել է, որ աջակցություն ցույց կտա սիրիական դեմոկրատական ուժերին, որտեղ հիմնական կովող ուժը քրդերն են, նաև կան հայկական ուժեր: Մենք առաջիկայում ունենք ֆր անկոֆոն մեծ համաժողով, որտեղ Մակրոնը ներկա է լինելու, և լավ առիթ է օգտագործել այս հարթակը մեր այնտեղի խնդիրները բարծրաձայնելու և օրակարգ դնելու, մանավանդ, որ սիրիա­կան հակամարտության հարցում Ֆրանսիան ար­դեն ունի պասիվ չմնալու մտադրություն»:

Սիրիական գործողությունների Հարավային Կովկաս տեղափոխվելու հավանականության մա­սին խոսել էր նաև պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ ասելով. «Եթե Սիրիայում մեծ պետությունները կոնսենսուսի չգան, ապա չի բացառվում արդեն ռազմական գործողությունները տեղափոխվեն Հարավային Կովկաս:

Սա ամբողջական շղթա է, որը պետք է աշխատի: Արցախյան պատերազմը, ռազմական գործողությունները երբեք հենց այն­պես չեն, դրանք շղթայի մասեր են, և հիմա այդ վտանգը տեսնում ենք այն առումով, որ, եթե Սիրիայում շարունակվեց խորանալ հակամարտու­թյունը, ապա հնարավոր է՝ նաև Հարավային Կովկասում ռազմական գործողությունների նոր օջախ առաջանա»:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ