26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Խաչատրյանին էլ. Հրապարակ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող ընկերությունը կրկին՝ երկրորդ անգամ տուգանվել Է ՀԴՄ չխփելու համար: «Չիմեգ» ԱՊԸ-ն, որը չինական հագուստի եւ այլ ապրանքների ներկրմամբ է զբաղվում, եւ դրանք վաճառվում են, որպես կանոն, «Հագուստի աշխարհ» խանութների ցանցում, տուգանվել է խոշոր հարկ վճարողների տեսչու­թյան գործողության արդյունքում եւ հայտնվել գործունեության ժամանակավոր կասեցման ցուցակում:

Այս պարագայում խոսքն Ամիրյան 13 1/5 հասցեում գտնվող խանութի մասին է: ՊԵԿ նախկին նախագահին, փա­ստորեն, չի փրկում անգամ, այսպես կոչված, «Մաշտոցյան կլանը»՝  իր կողմից հարկայինում ներդրված սանիկները, քարտուղար-քարտուղարուհիները, բլոտի «նապառնիկները», որոնք ՊԵԿ-ում այսօր էլ առանցքային պաշտոններ են զբաղեցնում:

ՊԵԿ-ի կողմից պատժված տնտեսվարողների ցանկից տեղեկացանք, որ կա­սեցման փոխարեն «Չիմեգը» վճարել է փրկագին՝ 300 հազար դրամ: Այս դեպքն աննախադեպ է նաեւ նրանով, որ խոշոր հարկ վճարողների ՀԴՄ գծով ստուգումներն ընդհանուրի մեջ չնչին տոկոս են կազմում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ