27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աշխարհում դրանից ավելի մեծ ուրախություն չկա

Հանգստացե’ք Ինձ մոտ: Իրիկնային այս խաղաղ ժամը հատկացրեք Ինձ հետ լինելու համար միայն: Չկարծեք, թե սխալմունք կա, եթե խնդրեմ ձեզ, որ երբեմն միասին, այդպես հանգիստ սպասեք Իմ ներկայությանը:

Ես ձեզ հետ եմ: Ես ձեզ հետ եմ ոչ միայն առանձնության այս ժամերին, այլ` ամե’ն ժամանակ: Կարողացեք գիտակցել Իմ ներկայությունը: Աշխարհում դրանից ավելի մեծ ուրախություն չկա:
Ես եմ սրտի թարգմանը: Նույնիսկ շատ մտերիմ հոգիներ իրենց բնության մեջ ունեն ծածուկ բաներ, որ խնամքով թաքցնում են իրարից, բայց երբ Ես նրանց կյանքի մեջ եմ մտնում ու Իմ մշտական հսկումի տակ պահում նրանց, այդ ժամանակ արդեն, ամեն մեկի թաքցրած խորհուրդը հայտնի եմ դարձնում մյուսին:

Առհասարակ բոլոր հոգիները տարբեր են իրարից. միայն Ես Եմ, որ կատարելապես հասկանում եմ յուրաքանչյուրի լեզուն և թարգմանի դեր կատարում երկուսի միջև:

 

Աստծո կանչը գրքից

Հեղինակ` երկու անծանոթ կանայք
Արևմտահայերենից փոխադրեց բանաստեղծ Սուրեն Պողոսյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ