26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Էն Շլոկի ու Աստղայի համար ուշքս գնում ա»

Նախորդիվ առիթ ունեցել ենք անդրադառնալու հնդկական սերիալներին։

Օրերս նույնիսկ  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձավ այդ թեմային։ Շատերը նշում են՝ հնդկական սերիալները  չպետք է ցուցադրվեն հայկական հեռուստաալիքներով, բայց հաշվի առնենք ևս մեկ հանգամանք․ կան կարծիքներ, որոնք  հակասում են վերոնշյալին։ 

Henaran.am-ը փոքրիկ հարցախույզ է  կատարել  տարբեր տարիքի քաղաքացիների շրջանում։ Մեր հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ հնդկական սերիալների սիրահարները մեծահասակներն են, թեև կան նաև երիտասարդներ, ովքեր  անհամբերությամբ են հետևում հնդկական  հեռուսատովելների հերթական սերիաներին։
22-ամյա Հռիփսիմեն ասում է՝ ինքն ու մայրը դիտում են հնդկական սերիալներ։

««Միայն «Մերժված»-ին ենք մերժում։ Մնացած  հնդկական սերիալները վատը չեն։   Ավելի լավ է հնդկական սերիալներ ցույց տան, քան բրազիլական, որտեղ հաճախ անասելի բաց տեսարաններ կան», – նշեց Հռիփսիմեն։

32-ամյա  Նատաշան էլ նշեց՝   թեև հնդկական սերիալներ չի դիտում, բայց, այդուամենայնիվ,  բացասական չի վերաբերվում դրանց։

«Եթե մարդկանց դուր  է գալիս,  թող նայեն, մանավանդ,   հայկական սերիալներից լավն են», –  ասաց  մեր զրուցակիցը։

23-ամյա Նարեկն էլ ասում է ՝ երբեմն  դիտում է հնդկական սերրալներ․ դեմ չէ, որ դրանք ցուցադրվեն հայկական հեռուստաալիքներով։

29-ամյա Գոհարը, սակայն, կարծում է՝ հնդկական սերիալները պետք է անհետանան մեր հեռուստաէկրաններից, քանի որ դրանք մարդկանց լարվածության մեջ են պահում։
 «Զարմանում եմ․ ինչպե՞ս  կարելի է հնդկական սերիալները սիրել․ մի անիմաստ երաժշտություն են դնում ու սկսում են բոլոր հերոսների դեմքերը ցույց տալ րոպեներ շարունակ։ Երբ  դա   տեսնում եմ, նյարդայնանում եմ»։

Վերջում ներկայացնենք նաև 63-ամյա տիկին Սիլվայի  տեսակետը  հնդկական սերիալների մասին։

«Էն Իչայի կինոն աչքիցս ընկավ, հեչ բան է դարձել։ Էլ չեմ նայում։ Չակորի կինեն էլ, ափսոս, կիսատ թողեցին։ Բայց էդ սերիալներում  աննամուս տեսարաններ չկան․ էնքան վատ չի, որ ասեմ՝ թող ցույց չտան։ Սերիալներ են էլի, նայում ենք, ժամանակն անցում է․ ի՞նչ վատ է որ։ Մանադանդ, էն Շլոկի ու Աստղայի համար ուշքս գնում ա», – ասաց տիկին Սիլվան։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ