27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հնդկական սերիալների մագնիսական ուժը

Մեր հրապարակումներից մեկում նախորդիվ անդրադարձել ենք  հնդկական  հեռուստասերիալների ֆենոմենին հայկական հեռուստաշուկայում: Այս անգամ մեր թղթակիցը զրուցել է հոգեբանի հետ՝ փորձելով բացահայտել՝  ի վերջո, այդ ի՞նչ «մոգական» ուժ  կա հնդկակակն  հեռուստասերիալների մեջ, որ դրանք  հեռուստադիտողներին մագնիսի պես դեպի իրենց են ձգում:
 Ընդ որում, պետք է ասել, որ հայկական հեռուստաալիքներով ցուցադրվող հնդկական հեռուստասերիալները՝ հատկապես «Արմենիա» հեռուստաալիքով ցուցադրվող «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը  հաջողություն է ունեցել բոլոր այն երկրներում, որտեղ ցուցադրվել է: 

be7vun2fvbmdnfitzbpla.thumb

09959e2267d486d5e5c9b9f5cc7dd311

«Իրականում ոչ մի մագնիսական ուժ չկա էլ չկա հնդկական սերիալների մեջ:  Հեռուստադիտողների մեծ բանակի առկայությունն այս դեպքում գալիս է   սյուժեի պրիմիտիվությունից, գունագեղությունից: Սերիալները բոլոր երկրներում էլ հեռուստադիտողների մեծ բանակներ են ունենում», – Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Վերջինս շեշտեց՝  այն մարդիկ, ովքեր իրենց կյանքով չեն ապրում,  փորձում են ապրել հեռուստասերիալների հերոսների կյանքով:

«Մի ժամանակ էլ բրազիլական սերիալներն էին այդպես սիրված, հետո՝ լատինաամերիկյան… և այդպես շարունակ. դա օրինաչափ է: Սերիալ նայողներին պետք չէ  նախատինքով նայել:  Եթե չեն լինում սերիալները, մարդը կարող է անգամ հարևանի կյանքով ապրել. մարդ կա, նույնիսկ գիտի, թե հարևանը որ օրը քանի կիլոգրամ  միս է գնում», – նշեց հոգեբանը՝ շեշտելով՝ սերիալ դիտելու կամ չդիտելու փաստը պետք չէ կապել նրա ինտելեկտի առկայության կամ բացակայության հետ, այսինքն՝ երբեք չի կարելի ասել՝  եթե մարդը սերիալներ է դիտում, ուրեմն նա ինտելեկտուալ չէ:

«Այստեղ ինտելեկտը նշանակություն չունի, քանի որ եթե մարդը կարողանում է ինքն իր սերիալը կառուցել,  ուրիշ սերիալի կարիք չի ունենում, այնսինքն՝ նա խաղում է իր  կյանքի սերիալում, իսկ երբ դա չկա, մարդն ապրում է ուրիշի կյանքով, այս  պարագայում՝ սերիալի հերոսների կյանքով: Ես ճանաչում եմ ինտելեկտուալ մարդկանց, ովքեր նայում են այդ սերիալները ու այնպիսիներին, ովքեր ինտելեկտուալ չեն, բայց սերիալներ չեն դիտում», – եզրափակեց հոգեբանը:

 

hqdefault

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ