27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչը դրդեց մեզ, ինչի էս տղերքը «ծռվեցին»․ Ապարանցի Պավլիկ /տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ մեղադրող դատախազները ավարտեցին ներկայացնել գործով գրավոր ապացույցները:

«Ամենակարեւորը, որ հիմքերի մասին բացարձակապես բան չի ասվում, էս օդի մեջ փոշի ա բարձրանում։ Բա ապստամբություն ա, տենց էլ պետք ա լինի, էդ ակերը, բեկորները ապստամբության ժամանակ պետք ա լինի, իսկ հիմքերի մասին բացարձակապես ոչ մի բան չի ասվում, առանց հիմքերի էս փոշին քամին կտանի։ Քրեական բան եք ուզում սարքել` շեղելով ապստամբության գլխավոր նպատակը»,-այս մասին այսօր`ապրիլի 4-ին  «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Պավել Մանուկյանը, որի խոսքը ընդհատեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը՝ հորդորելով Մանուկյանին խոսել հրապարակված ապացույցների մասին։

Սակայն, Մանուկյանը համառորեն շարունակեց խոսել այլ թեմայից․ «4, թե 6 հարյուր Մովսես Խորենացի մեդալ է բաժանվել երկրիդ նախագահի կողմից, մի մասը արժանի են, բայց էն մնացածը ոնց որ կեղտի վրա սրբապատկեր, զզվանք են առաջացնում։ Թալանված, բարոյալքված մի համակարգ, տվողը նույնն ա, հիմա չեմ ուզում անուններ տամ, միանգամից թփթփցնելու եք»։

 Դատավորը նշեց, որ ինքը թույլ չի տալիս դատարանում վիրավորական արտահայտություններ հնչեցնել․ «Էդ վիրավորանք չի, խրախուսանք ա․․․ Հիմքերը չկան, էդ փոշի ա, ի՞նչը դրդեց մեզ, քիչ առաջ ծանոթացաք մեր տվյալներին, մեզանից ոչ մեկ քրեական անցյալ չունի, ինչի՞ համար էս տղերքը ծռվեցին, ինչի՞ց ելնելով, բա մենք մինչեւ էդ պետական պարգեւներ ենք հետ հանձնել, բա մենք մինչեւ էդ նախազգուշացրել ենք, ասել ենք՝ երկիր ենք կորցնում, 800 հեկտար մի գիշերվա մեջ տվեց, ասեց՝ ով կարա, թող էթա վերցնի, 100-ից ավել տղերք զոհվեցին, հիմա բաներ պետք ա հրապարակեմ․ 2014 թվականին մենք զեկույց ենք ներկայացրել պաշտպանության նախարարին, մարդը ստորագրել ա, ընթացք ա տվել, էդի պիտի բացվի, ինչը բերեց մեզ էս ծռությանը։ Բա մենք մեր երկրի զինվորն ենք, սենց միանգամից փոշի փռոցի ա, հետո ասում եք արդարդատություն, չկա տենց բան։ Մենք հիմքերի մասին խոսել՞ւ ենք, թե՞ ոչ»։
 
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ