26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մերկասառույցի պատճառով բեռնատարների կուտակում է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 4-ին, ժամը 02:10-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով կա մոտ 15 կուտակված բեռնատար, որոնցից 3-ը թեքվել են և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը:

Փրկարարներն ուղղել են Mercedes մակնիշի 80 MN 033, «ԿամԱԶ» մակնիշի EV 105 RO և «ԿամԱԶ» մակնիշի FS 290 DS պետհամարանիշերով ավտոմեքենաները. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ