26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստիպված վաճառել եմ երիկամս. ազատամարտիկին փորձում են ճնշել/տեսանյութ/

Արտաշատի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակիչ,  ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանությունը փորձում է ճնշել իրեն և թույլ չտալ, որ մասնակցի  ցույցերին:

«Ես բազմաթիվ խաղաղ ցույցեր եմ իրականացնել արդարության հասնելու համար, բայց արդեն 1 տարի է ինձ հետպնդում են: Ոստիկանները թույլ չեն տալիս, որ ցույցերի մասնակցեմ կամ հացադուլ  հայտարարեմ: Աղջիկս ծանր հիվանդ էր ու ես ստիպված երիկամս վաճառեցի ապարանցի Փարվանյան Տիգրանին, որի եղբայրը ծանր վիճակում էր: Էս մարդիկ խաբեցին ու ինձ 28 հազար դոկարի փոխարեն 18 հազար դոլար վճարեցին, հետո էլ իմ վրա սուտ ցուցմունք տալու մեղադրանք դրեցին»,-նշեց ազատամարտիկը:

Ազատամարտիկը նշեց, որ միացել է ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի և նրա ընկերների հրավիրած նստացույցին:

Նա հայտնեց նաև, որ իր գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 9-ին, Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նախագահող դատավորը Արմեն Բեկթաշյանն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ