29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը մի շարք ոստիկանների է պարգևատրել

d606fca76e5090494cccd18db5c3d90f

Ոստիկանության օրվա առթիվ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 30-ին, մի շարք ոստիկանների է պարգևատրել: Նախագահը մասնավորապես Երախտագիտության մեդալով է պարգեւատրել անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին, ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանին: «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Առաքելյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ, Կորյուն Հարթենյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Կարեն Բունիաթյանը: Ոոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ N զորամաս) հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ