24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Իմ թխած հացերի համար ուշքերը կերթա». Դաունի համախտանիշով տղայի թխած հացերը սրճարանում կմատուցվեն

20-ամյա Միքայելը  Գյումրիի  «Հայկական Կարիտաս» «Էմիլի Արեգակ» կենտրոնի երիտասարդներից է՝ գյումրեցուն հատուկ հումորով, հյուրընկալ, շփվող ու լավատես։ Նա տարբեր տեսակի յուրահատուկ հացեր է թխում կենտրոն հաճախող երեխաների համար։ 20-ամյա Միքայել Սահակյանը կենտրոնի շահառու է, խոհարարական հմտություններին տիրապետել է կենտրոնի ավագ խոհարար Անահիտ Ավդալյանի ղեկավարությամբ:

Միքայելը մեծ սիրով ներկայացնում է հացի իր բաղադրատոմսերը՝ նշելով, որ իր ամենամեծ երազանքը սեփական հացի փուռ ունենալն է։ Հարցին, թե հավանո՞ւմ են քո թխած հացերը, Միքայելը հումորով պատասխեց. «Իմ թխած հացերի համար ուշքերը կերթա»։

Միքայելի մուտքը կենտրոնի խոհանոց եղել է մեկ տարի առաջ: Նախնական պայմանավորվածությամբ տղան պետք է ամեն ինչ աներ խոհանոցում, մինչեւ պարզ դառնար, թե որ ուղղությամբ է առավել հմտանալու: Անահիտը հիշում է, որ Միքայելի հետ ծանոթության պահին ինքը զբաղված էր հացաթխման պրոցեսով, եւ պատանու բուռն հետաքրքրությունը խոհանոցում առավելապես դրսեւորվել է ալյուրի ու խմորի նկատմամբ: «Ինքն անընդհատ ձեռք էր տալիս, փորձում էր ինքն էլ որեւէ կերպ մասնակցություն ունենալ, ու կարելի է ասել էդպես կանխորոշվեց Միքայելի մասնագիտական ընտրությունը»,- նշում է Անահիտը:

 «Էմիլի Արեգակ» կենտրոնի ավագ խոհարար Անահիտ Ավդալյանն ասում է․ «Ինձ համար կարևոր էր, ոչ թե ժամկետները, այլ արդյունքը: Արդեն վստահ եմ՝ Միկան ունի արհեստ և իր երազանքն է գումար վաստակել: Շատ զգույշ մարդ է, ամեն ինչ անում է, որ չվնասվի, տաք ջեռոցից հացը հանելը թերևս ամենադժվարն էր իր համար, որովհետև վախենում էր, թե տաք է», -ասում է Անահիտ Ավդալյանը։

Երիտասարդը շուտով գործի կանցնի Գյումրիի կենտրոնում բացվող սրճարանում, որտեղ կաշխատեն միայն հաշմանդամություն ունեցող երիտասարդներ։

Կենտրոնի շահառուներից է նաև 20-ամյա Վարդուհի Հովհաննիսյանը, նա Միքայելի օգնականն է: Նա մանկական ուղեղային կաթված ունի: Նա էլ հիմնականում աղցաններ է պատրաստում, բանջարեղեն մաքրում։

Այս ծրագրի հիմնական նպատակը չափահաս դարձած հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատաշուկայում տեղ գտնելն է։ Ներառական հացի փուռ և սրճարան աշխատեցնելու ծրագիրն առաջին սոցիալական բիզնես-հնարավորությունն է:

 Հիշեցնենք, որ այս սրճարանը մոդել է հանդիսանալու բոլոր գործատուներին, որպեսզի նրանք ևս առանց տարբերություն դնելու աշխատանքի ընդունեն հաշմանդամություն ունեցող երիտասարդների։ Ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներին վերապատրաստելու ու նրանց աշխատաշուկա ուղղորդելու: «Ներառական հացի փուռ ու սրճարան» ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորելու է Եվրամիությունը՝ տրամադրելով շուրջ 300 հազար եվրո:IMG_20180227_153249 IMG_20180227_153119 IMG_20180227_152837 IMG_20180227_151003 28279911_10156614970022080_1080562695715803728_nIMG_20180227_153343

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ