26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես սիրում եմ ժպտալ, հավանաբար՝ այդպես ես ավելի հեշտ եմ հաղթահարում դժվարությունները. Վարդա

Պարուհի Վարդան Instagram-ում հերթական գրառումն է արել՝ նվիրված եղբորը։

«Ես սիրում եմ ժպտալ, հավանաբար՝ այդպես ես ավելի հեշտ եմ հաղթահարում դժվարությունները։ Գուցե դա պաշտպանական հիստերիկ ծիծաղ է, որը թույլ չի տալիս, որ ցավը ներթափանցի սիրտս։ Նախանցած տարի մահացել է իմ ավագ եղբայրը, որի հետ վերջերս ես այնքան էլ մտերիմ չէի, սակայն 10-14 տարեկանում նրա ներկայությունն իմ կյանքում ավելի շատ է եղել, քան հորս ու մորս ներկայությունը։ Երբ ինձ մեկ տարով հիվանդանոց պառկեցրեցին, նա ավելի հաճախ էր ինձ այցելում, քան իմ ազգականներից որևէ մեկը․․․ Նա լավ մարդ էր, պարզապես մի անգամ սխալ ընտրություն էր կատարել․․․ Ապրիլի 22-ին նա կարող էր 40 տարեկան դառնալ․․․ Բայց նա այլևս մեզ հետ չէ։ Ու ես չեմ կարող որևէ բան փոխել։ Մենք պետք է շարունակենք ապրել, ապրել ու ժպտալ, գնահատել յուրաքանչյուր վայրկյանը, չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը»,- այսպես է իր զգացմունքային գրառումն ավարտել VARDA-ն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ