27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանին բնակարան կնվիրվի

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Հարցը կառավարության օրակարգում է ներառված, սակայն չզեկուցվողների մեջ էր: Նախագծի որոշման մեջ գրված է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և  շինությունները՝  սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ