26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանից հոգնած ժողովուրդը կպայքարի՞.մանրամասներ

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները այսօր  քննարկում են հրավիրել ուղղված  ՝Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի հետագա քայլերին ու նպատակներին։

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն իր ղեկավարման 10 տարիներին միայն ձախողել է եւ արձանագրել աղետալի ցուցանիշներ բոլոր բնագավառներում։

«Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանից անվերադարձ արտագաղթել է ավելի քան 400 հազար քաղաքացի, արտաքին պարտքը հասել է վտանգավոր սահմանի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում դարձյալ առաջընթաց չի արձանագրվել:Առողջ հասարակություն չի կարող հանդուրժել, որ միայն ձախողումներ արձանագրած մարդը շարունակի ղեկավարել երկիրը։ Թե դրանից հետո ինչ կլինի, կախված է հասարակական պրոցեսներից»,-փաստում է  Դավիթ Հովհաննիսյանը:

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն էլ նշում է, որ իրենց վերջին ակցիայի ժամանակ զգացել են մարդկանց տրամադրվածությունը.

«Իշխանություններն ամեն ինչ կարող են ասել, որ Սերժ Սարգսյանը հավակնում է անգամ Հռոմի պապի աթոռին։ Այդ մարդիկ չեն պատկերացնում՝ իրականում լիդերը ով է, նրանք Սերժ Սարգսյանի միջոցով ուղղակի կարողանում են օգտվել ինչ–որ բաներից։ Մեր նպատակի իրագործումը կախված է մեր ջանքերից, եթե կարողանանք ժողովրդին էնպիսի առաջարկ անենք, որ Սերժ Սարգսյանից հոգնած ժողովուրդը դուրս կգա փողոց, շատ լավ, եթե չենք կարողանում, ուրեմն մեղադրելու բան չկա։ Մենք այլ ամբիցիաներ չունենք, ունենք Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու նպատակ»,–ասել է Դավիթ Սանասարյանը։

Վերջինս ընդգծել է, որ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ ՀՀԿ–ն չկարողանա վարչապետ նշանակել։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ