27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վեց ամիս հետո շիլաշփոթ է լինելու հարկային օրենսգրքում. Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով՝ տնտեսության մեջ ինչ-որ փոփոխություններ կան, սակայն դրանք շոշափելի չեն: «Ինչ-որ բաներ կատարվում են, բայց դրա արդյունքը չի երևում, հասկանում եմ, որ կառավարությանը շատ հարմար է տեսնել, ասել՝  տեսեք, հանդիպումներ ենք անում, բայց երբ նայում ես, արդյունքը չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում  գնահատման ու մոնիտորինգի մեխանիզմ չունենք, հանրությունը չի ընկալում՝ այդ արածներն ինչ են տալու: «Երբ խոսում ես բիզնեսմենների հետ, հարկայինի վարքագծի փոփոխությունն է, բոլորն ասում են, որ հարկայինում ու մաքսայինում կա կարգ ու կանոն հանգիստ իրավիճակ, բայց դրան զուգահեռ բոլորը գիտեն, որ շուտով՝ վեց ամիս հետո, շիլաշփոթ է լինելու հարկային օրենսգրքում: Ո՞ւր է սա տանելու, չգիտեմ»,-հավելեց նա:

 Պողոսյանը հավելեց, որ Երևանի վրա են միայն կենտրոնացած. «Քաղաք-տնտեսություն է սարքած: Տնտեսության մոդել պետք է փոխել: Եթե նույնիսկ ճիշտ են անում այդ քայլերը, բացատրեք, ասեք ժողովուրդ ջան, սա սրա համար է, նա՝ նրա»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ