18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք աղաչում էինք բացել այդ կինոսրահի դուռը․ տղամարդը Կեմերովոյի հրդեհի արդյունքում կորցրել է կնոջը, 3 երեխաներին ու քրոջը /ֆոտո/

Իգոր Վոստրիկովը կարծում է, որ կինոսրահում փակված մարդկանց հնարավորէր փրկել։ Նա Կեմերովոյի առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի արդյունքում կորցրել է կնոջը, երեք երեխաներին ու քրոջը։

 

 
Игорь Востриков потерял на пожаре в «Зимней вишне» трех своих детей
Հիշեցնենք, որ «Зимняя вишня» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում կա 64 զոհ, տասնյակ վիրավորներ ու անհետ կորածներ։
 
Կեմերովցի գործարար Իգոր Վոստրիկովը սարսափելի հրդեհի արդյունքում զրկվեց ողջ ընտանիքից։ Մահացել են նրա երեք երեխաները՝ 7-ամյա Աննան, 5-ամյա Արտյոմն ու 2 տարեկան Ռոմանը, կինը՝ Ելենան եւ քույրը՝ Ալյոնան։ Նրանք բոլորը եղել են կինոսրահի ներսում, որի դռները, անհասկանալի պատճառներով, հրդեհի բռնկումից հետո դրսից փակվել է, ու մարդիկ ներսում խեղդամահ են եղել։

«Լենան զանհեց այնտեղից, գոռում էր՝ օգնեք, փրկեք, մեզ փակել են այլստեղ։ Նրանք չէին կարողանում բացել դռները։ Մայրս անմիջապես վազել է այնտեղ, բարձրացել 4-րդ հարկ, աղաչե, որպեսզի ինչ-որ մեկը բացի դռները։ ոչ ոք օգնության չի հասել։ Նրանց հնարավոր էր փրկել։ 3 կինոսրահներից մեկի դռները բաց է եղել, եւ ներսում գտնվող բոլորը փրկվել են»,- արցունքն աչքերին՝ պատմել է Իգորը։

Алена Сабадаш - сестра Игоря Вострикова, тоже была в горящем кинотеатре Фото: Личная страничка героя публикации в соцсети

Ալյոնան՝ Իգորի քույրը

 
Այժմ Իգորը սպասում է հարազատների դիերը ճանաչման գործընթացին։ Սակայն հայտնաբերված դիերն անհնար է ճանաչել՝ բոլորն այրվել են։ Իր հարազատների մասին տղամարդն անցյալով խոսել չի կարողանում, միայն ներկայով։

 

По последним данным, в результате ЧП погибли 64 человека, и еще 44 пострадали Фото: REUTERS

«Կինս տնային տնտեսուհի է, երեք երեխաներին է մեծացնում։ Աղջիկս՝ Անեչկան, առաջին դասարանում է սովորում։ Շատ գեղեցիկ է, խելացի, շատ հեշտ է կարողանում սովորել։ Պարի է գնում։ Միջնակ տղաս մանկապարտեզ է գնում ու կարատեի, փոքրը դեռ 2 տարեկան է, նոր նոր սկսել է մանկապարտեզ գնալ։ քույրս՝ Ալյոնան, 23 տարեկան է, երկու բարձրագույն կրթություն ունի՝ գեղեցկուհի»,- պատմում է նա։  

В Кемерове после пожара в торговом центре «Зимняя вишня» пропавшими без вести все еще числятся десятки человек Фото: Кирилл ЧАЩИН

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ