26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օբաման մտադիր է ամեն գնով պաշտպանել արտասահմանում բնակվող իր քաղաքացիներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոլորադո նահանգում ելույթ ունենալիս հայտարարել է, որ հանձնարարել է իր վարչակազմին` կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը արտասահմանում բնակվող բոլոր ամերիկացիների անվտանգությունն ապահովելու համար: “Ես եւ իմ օգնականները կապվել ենք մյուս երկրների կառավարություների հետ, որպեսզի հիշեցնենք նրանց, որ նրանք պատասխանատվություն են կրում մեր քաղաքացիների համար’,-հայտարարել է Օբաման: Այս մասին հաղորդում է “Interfax”-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր henaran.am-ը, մուսուլմանական մի շարք երկրներում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումների պատճառ դարձավ ինտերնետային ալիքներում տարածված, ԱՄՆ-ում նկարահանված “Իսլամի անմեղությունը” ֆիլմը, որում, ըստ մուսուլմանների, վարկաբեկվում է Մուհամեդ մարգարեն:

Ամենալուրջ հարձակումը տեղի ունեցավ Լիբիայի Բենգազի քաղաքում, որտեղ ԱՄՆ դեսպանության հրթիռակոծման եւ հրդեհման արդյունքում զոհվեցին Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը, պետդեպարտամենտի մամլո ծառայության աշխատակից Ջոն Սմիթը, ինչպես նաեւ դեսպանի թիկնազորի 2 աշխատակից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ