27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։

Հրամանագիրն ստորագրելս ՀՀ Նախագահը ղեկավարվել է 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ